05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պահանջում են Հենրիկ Մխիթարյանից չտեղափոխվել Գալաթասարայ

Երեկ թուրքական լրատվամիջոցներում և կայքերում հայտնվեց լուր այն մասին, որ Թուրքական “Գալաթասարայ” ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի “Շախտյոր”-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի ծառայություններով։ Ստացվեցին հակասական տեղեկություններ նաև այն մասին, որ ակումբը փորձում է բանակցություններ վարել ուկրաինական “Շախտյոր”-ի և Հենրիկ Մխիթարյանի հետ, և նույնիսկ մոտ ապագայում հնարավոր է տեղի ունենա մեր ֆուտբոլիստի տեղափոխությունը Գալաթասարայ:

“Պահանջում ենք Հենրիկ Մխիթարյանից չտեղափոխվել Գալաթասարայ” քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է Հենրիկ Մխիթարյանից չանել նման ստոր արարք և թշնամական երկրի ֆուտբոլային ակումբը չհզորացնել իր ներկայությամբ:

Պահանջում ենք նաև ՀՖՖ-ից, հանձինս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, հետևողական լինել այս հարցում և օգտագործել ճնշման բոլոր կարելի ու անկարելի միջոցները այս տհաճ ու հակահայկական գործարքը կանխելու համար։
Այլևս վերջ ֆուտբոլային դիվանագիտությանը։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ