25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը Կիպրոսի և Հունաստանի հետ ստորագրել է կրթության ոլորտում համագործակցության պայմանագրեր

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտ 15-ին կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում` ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում` ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է նաև Կիպրոսի Հանրապետություն: Նախագահներ Նիկոս Անաստասիադիսի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում նաև` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ համագործակցության մասին գործնական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ