25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցրտահարության մեծ վտանգ կա. փոխնախարարը խորհուրդ է տալիս

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն  այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ սպասվող ցրտահարությունը  անակնկալ չէ:

Փոխնախարարը նշեց, որ Արարատյան դաշտի առանձին հատվածներում ծաղկումը նույնիսկ ավարտին է մոտենում , բայց կան այգետարածքներ, որտեղ բողբոջները նոր են բացվում:

«Կան  հնարավոր  միջոցներ, տարբերակներ, որոնք կարելի է կիրառել և հնարավորինս նվազեցնել ցրտահարության վտանգները։ Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, մենք նախազգուշացրել էինք, որ պատրաստեն ծխակույտեր և բացասական ջերմաստիճանի դեպքում օգտագործեն դրանք»:
Պետրոսյանի խոսքով՝ մարտի 18-ի և մարտի 19-ի գիշերային ժամերին միանշանակ  պետք է դիմել այդ միջոցներին, իսկ որտեղ կա ոռոգման հնարավորություն, ապա այգիները պետք է ոռոգել:

Նա նշեց, որ կա իրական հնարավորություն ցածր ջերմաստիճանի դեպքում պաշտպանվածություն իրականացնել։

Գառնիկ Պետրոսյանը անցած տարիների փորձից ելնելով խորհուրդ տվեց ճիշտ կատարել ծխակույտերի ծխեցումը, քանի որ շատ հաճախ ցրտահարության նախօրյակին՝ երեկոյան ժամերին, երբ դեռևս դրական ջերմաստիճան է և որևէ վտանգ չկա, սկսում են ծխեցումը։ «Այդ ծխակույտերը պետք է ծխեցնել, երբ ջերմաստիճանը մոտենում է 0 աստիճանին: Երբեք չպետք է թույլ տալ, որ կրակը բոցավառվի, քանի որ դա արդյունք չի տա»,-ասաց նա և նշեց, որ  այդ կույտերը  պետք է ծածկել թաց նյութերով կամ հողով:
Նա նշեց, որ շատ լավ կլինի, որ դա համախմբված արվի ու շեշտեց, որ պետք է տասնյակ ծխակույտեր պատրաստել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ