25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ու՞ր ա ինձ ըտենց բախտ»

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է ՏՄՊՊՀ 2016թ գործունեության ծրագրի քննարկումը: Բենզինի գնին վբերաբերող հարցերը մնում են քննարկման առանցքում:
«Գուցե կողմնակիցշահ կա՞ գազալցակայանների տերերի համար, որ չիջնեն բենզինի գները: Ի դեպ, ուզում եմ հարցնել՝ Դուք գազալցակայան ունե՞ք»,-  ահա այսպիսի հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը Վարդան Այվազյանին:

«Ի դժբախտություն ինձ՝ չունեմ գազալցակայան, ու՞ր ա ինձ ըտենց բախտ: Մենակ ընդդիմությանն են տալիս գազալցակայան», – արձագանքեց Վարդան Այվազյանը:

«Պարզվում է, որ Վարդան Այվազյանը պետք է էդ բիզնեսներում լինի, որ տիրապետի այդ հարցերին, այսինքն` որ հարցերից որ լավ է, ուրեմն ինքը կա այդ բիզնեսներում: Բա ումից՞ իմանանք այդ հարցերի պատասխանները: Էս երկրում ոչ ոք ոչ մի բանից խաբար չի, Շաբոյանը չգիտի, դուք չգիտեք, բա ո՞վ իմանա», – ընդգծեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ