15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանքարդյունաբերական ոլորտի ներկայիս իրավիճակը բավարար չէ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Հայաստանում Կանադայի դեսպանատան հետ համատեղ այսօր Երևանում կազմակերպել է հայ-կանադական գործարար համաժողով, որը նվիրված է երկու երկրների գործակցության հետագա հնարավորությունների բացահայտմանը:

Իր ելույթում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը խոսել է հանքարդյունաբերական ոլորտում ներկայիս իրավիճակի մասին. «Այսօրվա իրավիճակը չի բավարարում պետության և հասարակության կողմից ներկայացվող պահանջներին: Մասնավորապես, ծախսերի և եկամուտների վերաբերյալ հանքարդյունաբերական ընկերությունների և պետական հաշվետվության մակարդակը բարելավվման կարիք ունի»:

Նախարարը նաեւ նկատել է, որ այդ նպատակով Համաշխարհային բանկի փորձագետների հետ իրականացնում են աշխատանքներ՝ արդյունահանող արդյունաբերության բանակցության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցելու համար:

«Կառավարության դիրքորոշումն այս հարցում շատ հաստատուն է և հնարավոր ամեն ջանք գործադրելու է հնարավորինս շուտ այդ նպատակին հասնելու համար»,- ասել է նախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ