Շատ վրացիներ թռչում են «Զվարթնոց»-ով. Ռուբեն Գրդզելյան
ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրում է.
«Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանի օդանավակայաններով անցել է 255 հազար մարդ:
Սենց թիվ անկախության տարիներին առաջին երկու ամիսների համար դեռ չենք ունեցել:
Դրա պատճառը տոմսերի էժանություննա: Շատ վրացիներ Թիֆլիսից գալիս են «Զվարթնոց»-ով թռչեն, շատ ուղություններով Հայաստանից էժանա ստացվում: Դե, ներող, Եգիպտոսի համար՝ գնացեք Թիֆլիս, ստեղից Եգիպտոս չունենք»:
Հիշեցնենք, որ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո 2015 թվականին 2013-ի համեմատ թռիչքների հաճախականությունն աճել է 3 տոկոսով, ուղևորահոսքը` 11 տոկոսով:
Դեպի Երևան կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը 21 է` 2015-ի դեկտեմբերի վերջի դրությամբ: Թիվը կհամարվի ևս մեկով` հայկական ավիացիոն շուկա «Արմենիա» ավիաընկերության մուտքով: