13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում 60 հազար ընտանիք բնակարանի կարիք ունի

Կառավարության կողմից մշակվող ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի նախագծի շրջանակում կմշակվեն նախահարձակ այնպիսի ծրագրեր, որոնք կարող են ապահովել ժողովրդագրական իրավիճակի դրական զարգացում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ առաջարկվող նոր ծրագրերը միտված են լինելու այն մարդկանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը:

«Վերջին ամիսներին Հայաստանում բավականին լայն արձագանք ստացավ  բնակարանային ապահովման պետական նպատակային ծրագիրը: Ինչպես գիտեք, ԽՍՀՄ անկումից հետո պետական բնակարանային ապահովության խոշոր ծրագրեր չեն իրականացվել՝ ելնելով պետության ֆինասական վիճակից, բայց որոշակի թիրախ խմբերում իրականացվել են: Հետազոտությունները ցույց են տվել, որ այսօր Հայաստանում շուրջ 60 հազ. ընտանիքներ բնակարանի կարիք ունեն: Թե նրանցից որ խմբերին առաջնայնություն կտրվի, դա արդեն կորոշվի ծրագրի շրջանակում»,-ասել է Վ. Բաբաջանյանը:

Այնուամենայնիվ բանախոսը մատնանշել է մի քանի թիրախ խմբեր, որոնց կտրվի առաջնահերթություն՝ ընդհանարապես տուն չունեցող, վթարային բնակարանային ֆոնդում բնակվող, ժամանակավոր կացարաններում, բնակության համար հարմարեցված վայրերում, վարձակալությամբ, հարազատների տանը բնակվող ընտանիքներ, ինչպես նաև գերբեռնված բնակարաններում ապրող ընտանիքներին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ