Հարկատուներն ահազանգում են
Ներկայացնում ենք Henaran.am-ի էլեկտրոնային փոստով ստացված հայտարարությունը, որն անստորագիր է:
ՀՀ ԿԱ ՊԵԿ–ի կողմից ստեղծած հաշվետվությունների ներկայացման : Համակարգի աշխատանքի խափանումը հայտնաբերվե լէ տարեսկզբին, իսկ 07.02.2013թ–ի դրությամբ այն գրեթե չի աշխատում: Խափանման նկարագիրները հետևյալնեն.
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ստեղծած հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը արդեն իսկ օրեր է սարքին չի աշխատում:
Համակարգի աշխատանքի խափանումը հայտնաբերվել է տարեսկզբին, իսկ 07.02.2013թ-ի դրությամբ այն գրեթե չի աշխատում: Խափանման նկարագիրները հետևյալն են.
1. Աշխատանքի (հաշվետվությունների լրացման, հաշվետվության ժամանակավորապես հիշման, գրանցման և նույիսկ համակարգ մուտք գործելու) ընթացքում առանց կատարված աշխատանքը հիշելու, առանց օգտագործողի հրամանի համակարգը վերադառնում է նախնական վիճակի` մուտքագրման պատուհանին:
2. “*.PDF” ֆորմատի արտահանման կամ ներմուծման խափանում` “Գործողությունը չի կատարվել (Չի հաջողվել տեղադրել Պետեկամուտների կոմիտեի թվային ստորագրությունը PDF ֆայլին:)”:
3. Հաշվետվության ընդհանուր ստուգման համակարգից օգտվելիս տալիս է սխալ, իսկ յուրաքանչյուր տող ստուգելիս սխալը չի արտաբերում /հաշվետվություն համար 79` « ԳՐԱՆՑՄԱՆՀԱՅՏ` Վարձուաշխատողիևպայմանագրայինեկամուտստացողֆիզիկականանձիանհատականտվյալների » և հաշվետվություն համար 86` « ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի ամսական »/:
Արդյունքում օգտվողից /հաշվապահից/ մեկ հաշվետվության լրացման համար անհրաժեշտ է ոչ թե 5 րոպե, այլ երեք ժամ:
Նոր օրենսդրական փոփոխությունների հետևանքով 2013թ-ի սկզբից նոր հարկատեսակի` եկամտային հարկի հաշվետվության ներկայացման տողը համակարգում ի հայտ է եկել միայն 07.02.2013թ-ից, հաջորդիվ օրերի ընթացքում համակարգի “ՎԱՏ” աշխատանքի հետևանքով “*.XML” տարվերակով հաշվետվության լրացման տարբերակը հնարավոր չի լինում բավարար ստուգել:
17.02.2013թ-ի դրությամբ մասնագետների ջանքերով և “միայն” «XSD» ֆայլի /ծրագրի նկարագիր/ օգնությամբ հնարավոր եղավ ստանալ հաշվետվության «.XML» տարբերակը և վերջնական ստուգել 17.02.2013թ-ի օրվա վերջին` 20:30-ին: Սակայն 18.02.2013թ-ին առավոտյան համակարգը նորից չընդունեց «*.XML» ֆորմատը անհայտ փոփոխությունների պատճառով, և նոր` նախկին և այժմյան «XSD» ֆայլերի /ծրագրի նկարագիրների/ համեմատականությամբ պարզ դարձավ խնդիրը` ավելացվել են նոր տողեր` “Tin”-եր:
Բացի այդ առկա մեծ կազմակերպությունները, որոնք ունեն թվով 500 /հինգ հարյուր/ և ավելի աշխատողներ նմանատիպ պայմաններում չեն կարող առանց “.XML” ֆրոմատի լրացնել պահանջվող հաշվետվությունները:
Նաև խնդրում ենք տալ հետևյալ հարցերի պարզաբանումները.
1. Մեզ հասանելի տվյալներով ՀՀ-ում գոյություն ունեն շուրջ 40 000 և ավելի կազմակերպություններ, որոնցից տեսականորեն կարող են հաշվետվությունները ժամանակին ուղարկել միայն 20 000, իսկ գործնականում` էլ ավելի քչերը: Ինչպես կարձագանքեք ոչ ժամանակին չուղարկված հաշվետվությունների վարչական տուգանքնրին:
2. Ստեղծված վերոնշյալ խնդիրների պատճառով ինչ կասեք հաշվապահների ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային օրերի արտաժամյա աշխատանքներին:
Նկատենք, որ փետրվարի 20-ին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ասել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով հարկային հաշվետվությունների ուշացման համար տույժեր չեն կիրառվի: