24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Շատ թանկ վճարեցինք՛՛

 Արցախյան շարժումն Արցախում սկսվել է փետրվարի տասներեքին, իսկ Հայաստանում արձագանքը գտավ փետրվարի 20-ին: ՛՛Արցախի ժողովուրդը մեկ մարդու նման ոտքի էր կանգնել, պետականության մասին խոսել չէր կարելի, քանի որ Հայաստանն անկախ պետականություն չուներ: Մենք առաջին անգամ տեսանք եռագույնը, որը մեզ համար շատ կարևոր խորհրդանիշ էր, բայց մարդիկ կային, ովքեր երկար ժամանակ բողոքում էին անկախություն ուզողներից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Մահապարտների ջոկատի մարտիկ, Կարին ազգագրական երգի ու պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Շարունակելով՝ նա հիշեց, որ այդ բողոքողների դեմ մարդիկ կանգնեցին, ովքեր ասացին, որ ի վերջո պետք է պայքարել ու անկախություն նվաճել: ՛՛Ասեցին, որ այս պայքարը զինված պայքարի է վերածվելու, սկսեցին զենքեր ստեղծել, որոնք պատերազմի առաջին փուլում շատ բախտորոշ էին՛՛,-նշեց Գինոսյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Անհայտ կորած ազատամարտիկների ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանը ևս ներկայացրեց իր հիշողությունները: ՛՛Մենք տեսանք, որ Արցախն այլևս անելիք չունի Ադրբեջանի կազմում, բոլորը մեկ մարդու նման, մեկ բռունցք դառած սփյուռքում, Արցախում պայքարում էին: Ունեցանք զոհեր, անհայտ կորածներ, գերիներ, ես անհայտ կորածներից մեկի մայրն եմ, և կարծում եմ, որ շատ թանկ վճարեցինք: Նրանք, ովքեր կամավոր գնացին, հիրավի նրանք մարտիրոսներ են՝ թե զոհվածները, թե անհայտ կորածները, թե վերադարձածները՛՛,-ընդգծեց Առաքելյանը:

Հարցին, թե արդյոք հիմա էլ կա նույն մարտական ոգին, Գինոսյանը պատասխանեց. ՛՛Հայրենիքը չեն սիրում օրվա ռեժիմի համար, նրա համար ոտքի ելնելը, զենք վերցնելը, ոչնչի հետ կապ չունեն, այն ժամանակ նույնիսկ պետականություն չունեինք, իրական մարտիկներն անում են այն, ինչ հայրենիքն իրենցից պահանջում է՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ