24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուբլու արժևորումն ու կայունացումը մեզ օգուտ է բերելու. տնտեսագետ

‹‹ԿԲ-ն ամեն ինչ անում է, որ դրամի վիճակը կայուն պահի: Կարող եմ ասել, որ ԿԲ-ն մեր երկրի շուկայական ենթակառույցներից ամենազարգացածն է››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Ըստ տնտեսագետի՝ մեր երկրի ֆինասական շուկայի ինսուն տոկոսը՝ ակտիվների կտրվածքով, գտնվում է այսպես ասած՝ բանկային համակարգի ձեռքում:

‹‹Բացի ԿԲ-ից՝ պետք է երկրի տնտեսությունն էլ կոորդինացված կառավարվի: Բազմաթիվ երկիրներում արժութային ցնցումներ եղան: Մեր երկրում, սակայն, դա գրեթե չնկատվեց: Մենք ընդգծված ցնցումներ չնկատեցինք››, -բացատրեց Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետը անդրադարձավ նաև ռուբլու արժևորմանը: Ըստ նրա՝  այս հանգամանքը դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա:
‹‹Ռուբլու կուրսն, ինչպես գիտեք,  բարձրացել է: Հայաստանի համար սա լավ է: Մեր արտաքին տնտեսական կապերը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ, ուստի ռուսական ռուբլու արժևորումն ու կայունացումը մեզ օգուտ է բերելու››:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ