Երեւանի մետրոպոլիտենը նշում է` 35 ամյակը
35 տարի առաջ Երեւանում բացվեց Երեւանի մետրոպոլիտենը, որն ի սկզբանե
Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977թ-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թբիլիսիի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։
Երեւանի մետրոպոլիտենի ռելսերը երեւանցիների համար սկսեցին շահագործվել 1981 թվականի մարտի 7-ից, որը մինչ օրս եւ ոչ մի ժամ չի դադարել գործելուց:
Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.։
Երևանի մետրոպոլիտենում այսօր շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է:
Կայարանի անունը | Մուտքը/ելքը | Խորությունը | Շահագործման հանձնելու ամսաթիվը |
---|---|---|---|
Բարեկամություն | Կիևյանի խաչմերուկ | 1981 թ., Մարտի 7 | |
Մարշալ Բաղրամյան | Մարշալ Բաղրամյան պող., Սիրահարների այգի | 1981 թ., Մարտի 7 | |
Երիտասարդական | Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկ | 1981 թ., Մարտի 7 | |
Հանրապետության Հարապարակ |
Կառավարության 3-րդ մասնաշենք | 1981 թ., Դեկտեմբերի 26 | |
Զորավար Անդրանիկ |
Տիգրան Մեծի պողոտա, Խորենացու և Ագաթանգեղոսի փողոցներ | 1989թ., դեկտեմբերի 2 | |
Սասունցի Դավիթ | Երկաթուղային կայարան | Վերգետնյա | 1981 թ., Մարտի 7 |
Գործարանային | 1-ին մաս | Վերգետնյա | 1983 թ., Հուլիսի 11 |
Շենգավիթ | Շենգավիթ | 1985թ., Դեկտեմբեռրի 26 | |
Գարեգին Նժդեհի հրապարակ | Գարեգին Նժդեհի հրապարակ | 1987, Հունվարի 1 | |
Չարբախ | Չարբախ | Վերգետնյա | 1996 թ., Դեկտեմբերի 26 |
Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ 1999-ի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հեկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով։
Երևանի մետրոպոլիտենում ներկայումս առկա է 45 վագոն եւ աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։
Երևանի մետրոպոլիտենում ուղեվարձի՝ 50-ից 100 դրամ բարձրացումից (2011թ. հուլիսի 1-ից) հետո որոշակիորեն նվազել էր ուղևորափոխադրման ծավալը, սակայն վերջին տարիներին մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է կայունացման և աճի միտում, ինչը պայմանավորված էնաև երթուղային նոր ցանցի ներդրմամբ, մասնավորապես, միկրոավտոբուսների քանակի կրճատմամբ։ Մասնավորապես, 2014թ. ընթացքում մետրոպոլիտենով տեղափոխվել է 15817.3 հազ. ուղևոր, ինչը 243.8 հազ. ուղևորով ավելի է 2013թ. համեմատ կամ աճը 1.6% է։ Մետրոպոլիտենով ուղևորափոխադրման տեսակարար կշիռն ընդհանուր ուղևորափոխադրման ծավալում 2014թ. ավելացել է և կազմում է մոտ 7.7% (2013թ.՝ 7.2%), իսկ 2015 թ.-ին 8 %։
Չնայած այդ հանգամանքին՝ մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրման ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն առկա գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման, ինչպես նաև, մասնակիորեն, ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտից հետո։