06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչներին

 Հոկտեմբերի 18-ին Հայ Ազգային Կոնգրեսում տեղի է ունեցել հանդիպում Ժողովրդավարության եւ համերաշխության եվրոպական ֆորումի պատվիրակության հետ` Ժան Մարինուս Վիերսմայի եւ Կրիստիան Վիգենինի համանախագահությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են Եվրոպայի սոցիալիստական կուսակցության եւ Եվրոպառլամենտում “Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական ալյանս” խմբի պատգամավորներ, ինչպես նաեւ սոցիալիստական ուղղության տարբեր եվրոպական հիմնադրամների ներկայացուցիչներ:

 

Պատվիրակության խնդրանքով Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում առկա հրատապ խնդիրները, անցած խորհրդարանական ընտրությունների գնահատականը եւ դրանից հետո ձեւավորված քաղաքական իրավիճակի պատկերը, տնտեսական ոլորտում համատարած կոռուպցիայի, մենաշնորհների արատավոր համակարգը: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:

 

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանը եւ Ավետիս Ավագյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ