09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անվտանգության գործոնը ապահովում է բնակչության ստվար հատվածի վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ . Le Foigaro

Ֆրանսիական հեղինակավոր “Le Figaro”-ն հոդված է հրապարակել ՀՀ նախագահական ընտրությունների մասին: Ներկայացնում ենք ֆրանսիական պարբերականի հրապարակումից մի հատված: 

” Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հաղթական պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար. պատերազմ, որը նախկին խորհրդային հանրապետության անկախությունից ի վեր հայրենասիրության ներշնչման աղբյուր է հանդիսանում: Նա եղել է ներքին գործերի նախարար, 2008թ. գերագույն աստիճանին հասնելուց առաջ 2007թվականին եղել է վարչապետ:

Եվրամիության հետ նրա մերձեցման քաղաքականությունը ունի առավելություն այն առումով, որ հակազդեցության չի մղում Մոսկվային, որը իր ռազմական ներկայության շնորհիվ կարող է վստահ լինել իր հարավային հարևանի ազնվության վրա:

“Մենք միայն Նախագահ չենք ընտրում, այլ նաև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար”,- հիշեցնում է նախագահական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անվտանգության գործոնը, որը երկու թշնամական հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով խիստ կարևորվում է հայերի կողմից, ապահովում է բնակչության մի ստվար հատվածի վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ “:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ