22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայրիկյանը շնորհակալ է հրեշտակներին եւ բժիշկներին /վիդեո, ֆոտո/

Փետրվարի 16-ին, Ազատության հրապարակում իր քարոզարշավը  եզրափակեց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ նրա դեմ մահափորձ էր կատարվել: Թեկնածուն չդիմեց Սահմանադրական դատարան` հետաձգելու ընտրությունները:  

“Եթե հունվարի 31-ին հրեշտակներն ինձ չօգնեին, մենք հիմա կանգնած էինք նոր ընտրությունների առջեւ”,-ասաց` ավելացնելով, որ եթե ժամկետը փոխվում է ահաբեկիչների կամքով, դա արդեն շատ բացասական բան է: Հայրիկյանը շնորհակալ է նաեւ բժիշկներին:

Նա անդրադարձավ մյուս թեկնածուներին` մասնավորապես “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին եւ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, նշելով, որ նրանք մի թիմից են: Հայրիկյանի դիտարկմամբ, եթե ինքը եւ այդ երկու թեկնածուները միանում էին, ապա հաղթանակը անխուսափելի էր:

“Սակայն նրանք ուզեցին առաջինը լինել, ես էլ բացատրեցի` ավելի լավ չէր հաղթող թիմում լինել երկրորդը, երրորդը, քանը պարտվողների մեջ առաջինը”,-ասաց Հայրիկյանը:

Ի դեպ թեկնածուի հանրահավաքը սակավամարդ էր: 

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ