08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քննարկվել է սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի  նիստը:

Նիստում քննարկել են Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ գործընթացի վերջին զարգացումները:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. “Սահմանային անվտանգության ապահովման խնդիրները մշտապես գտնվում են Հանրապետության Նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում, և սահմանային անվտանգության ապահովման ռազմավարության հաստատումից հետո մենք այս ոլորտում ունենք բավականին դրական զարգացումներ: Մենք բավականին արդյունավետորեն համագործակցում ենք Եվրոպական միության հետ Հայաստան-Վրաստան պետական սահմանի արդիականացման ուղղությամբ:

Մեր աշխատանքները մտել են վճռորոշ փուլ, և մենք շուտով լավ արդյունքներ կգրանցենք` Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում ունենալով միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ: Զարգացումները թույլ են տալիս մեզ պնդելու, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կբարձրացնեն ու կամրապնդեն մեր սահմանային անվտանգությունը”:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` ձեռնարկված բարեփոխումները հնարավորություն կտան առավել արդյունավետ պայքարել սահմանային հանցավորության դեմ, հզորացնել պետական սահմանի գործառույթներին առնչվող պետական մարմինների վարչական կարողությունները և նաև լավ մեխանիզմներ ստեղծել խորացնելու երկկողմ համագործակցությունը ԵՄ անդամ երկրների և ՀՀ պետական սահմանին առնչվող պետական կառավարման մարմիների միջև:

Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ ԱԱԽ աշխատակազմի կողմից շարունակվում են սահմանային անվտանգության ապահովման և ամրապնդման հարցերով համագործակցությունը ԵՄ համապատասխան կառույցների հետ` մեթոդական և տեխնիկական աջակցության հարցերով, իսկ ԵՄ արտաքին սահմանների կառավարման գործակալության` FRONTEX-ի հետ համագործակցությունը ենթադրում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում, Եվրամիության դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների վարչական կարողությունների հզորացում, տեխնիկական վերազինում, ինչպես նաև համատեղ վերլուծություններ և փորձի փոխանակում: 

ՀՀ սահմանային անվտանգության ապահովման ռազմավարությունից բխող 2011-2015թթ. ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել միջգերատեսչական հանձնաժողովի անդամները:

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ