06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտահանում-ներմուծում հարաբերակցության հավասարակշռվող դինամիկա

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակեց 2016 թվականի հունվարի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Ըստ այդմ հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմում է 5.5%: Արդյունաբերության ոլորտը գրանցեց աճ 15.7 տոկոս, ծավալը կազմեց 94 միլիարդ 430.4 մլն դրամ։ Դրական դինամիկա պահպանում են  գյուղատնտեսությունը, գրանցելով  1.5 տոկոս աճ, ծավալը կազմում է 16 միլիարդ 012.2 մլն դրամ,  շինարարությունը ՝ 5.1 տոկոս, ծավալը հունվար ամսվա համար կազմում է 8 միլիարդ 247.6 մլն դրամ:

Ծառայությունները (առանց առևտրի) նույնպես շարունակում են ապահովել աճ, հասցնելով 5.1 տոկոսի: Ծավալը հունվար ամսվա համար կազմում է 89 միլիարդ 245.7 մլն դրամ։

էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել է 5.2 տոկոսով և կազմում է 682.8 մլն.կՎտ.ժ:

Միջին ամսական աշխատավարձի աճը կազմում է 3.5 տոկոս:

Հետաքրքրական է, որ նախորդ տարվա հունվարի նկատմամբ գրանցվել է գնանկում, որը կազմում է 0.4 տոկոս, սակայն 2015թ դեկտեմբերի նկատմամբ թերևս արձանագրվում է 2.2 տոկոսանոց գնաճ: Սպառողական գների ինդեքսի տատանումը պայմանավորված է ինչպես համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներով՝ նավթի, արդյունաբերական մետաղների, ցորենի և այլ ապրանքների գների անկմամբ, այնպես էլ կառավարության կողմից տարբեր որորտների մրցակցային դաշտի ուսումնասիրմամբ՝ մասնավորապես գնագոյացման մեխանիզմների վերհանմամբ, դրանք են դեղորայքի, հացի, բենզինի և այլ շուկաները:

Համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումները շարունակում են իր բացասական դերակատարումն ունենալ Հայաստանի արդյունաբերության ամենամրցունակ հատվածի՝ հանքարդյունաբերական ոլորտի շարութաբերության վրա: Արդյունաբերական գների ինդեքսը շարունակում է պահպանել բացասական դինամիկան հասնելով 6.3 տոկոսի։

Շարունակում է բացասական դինամիկա դրսևորել ինչպես ներքին առևտրաշրջանառությունը, արձանագրելով 2.7 տոկոսանոց անկում, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 13.8 տոկոս, թեպետ նախորդ ամիսների համեմատությամբ բացասական դինամիկան փոքր ինչ թուլացել է: Հատկանշական է, որ, ներմուծումը կրճատվել է 22.2 տոկոսով, ծավալը կազմում է 153.2 մլն.դոլար, իսկ արտահանումը գրանցել է աճ 5.6 տոկոս, ծավալը կազմելով  89.2 մլն.դոլար այնուամենայնիվ անհամեմատ զիջում է ներմուծման ծավալներին: Առևտրաշրջանառության բացասական ցուցանիշը շարունակում է պայմանավորվել համաշխարհային տնտեսության և հատկապես տարածաշրջանային զարգացումներով, մասնավորապես՝ ռուբլու անկումով և որպես հետևանք մասնավոր ուղղակի ներդրումների և տրանսֆերտների կրճատմամբ:

ՀՀ տնտեսության արտահանելի հատվածում արտադրողականության աճի, գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության ճյուղերի առաջարկի ավելացմամբ պայմանավորված հնարավոր կլինի ապահովել ապրանքների ու ծառայություննունների արտահանման իրական աճ: Այս առումով, անհրաժեշտ է շարունակել արտահանումների դիվերսիֆիկացիայի և նոր շուկաների որոնման աշխատանքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ