06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խմելու ջրի վարձակալներից ո՞վքեր կորակավորվեն

Այսօր ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել  ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N15/1 ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի (մրցակցային երկխոսության) բացման նիստը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից  հայտնի է՝ ներկայումս խմելու ջրի ոլորտում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ են մատուցում 5 մասնագիտացված ընկերություններ` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ – ները:

Որպես մրցույթի կողմ՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն ստեղծել է նախաորակավորման մրցույթի գնահատող հանձնաժողով՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի նախագահությամբ:

Այսօր ժամը 10.30-ին ավարտվել է հայտերի ներկայացման ժամկետը և հանձնաժողովը բացեց հայտերն ու կատարեց ներկայացված փաստաթղթերի գրանցում:

Մրցույթին հայտեր էին ներկայացրել «ՍԱՈՒՐ ՍԱՍ», «Վեոլա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ԿԲԸ, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ, Դեկոն ինտերնացիոնալ, ՋիԷմբի Էյջ, Կոնսուլակվա Համբուրգ եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ և Եվրավասել Աուֆբեղայթունգսունդ Էնթզորգունգս ՋիԷմբիԷյչ»  կոնսորցիումը  և «ԱԿԵԱ ՍպԱ» ընկերությունները:

Հանձնաժողովը ստուգեց ներկայացված փաստաթղթերն ու արձանագրեց դրանց ամբողջականությունը:

Բացման արարողությանը մասնակցում էին նաև հայտատու ընկերությունների ներկայացուցիչներ:

Գնահատող հանձնաժողովի խնդիրն է առաջիկա շաբաթվա ընթացքում կատարել ընկերությունների՝ մրցույթին համապատասխանության գնահատում և հայտողների կազմը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ