Պատմամշակութային հուշարձանը՝ միջավայր է
Երեւանի դեմքն կորցնում ենք հենց Երեւանի կենտրոնում հնագույն շինություններ քանդելով եւ փոխարենը բարձրահարկ շենքեր կառուցելով եւ սա կարող է պատճառ դառնալ, որ հետագայում խնդիրներ ծագեն զբոսաշրջության եւ գինեգործության ոլորտում:
Այսօր հրավրված քննարկմանն ահազանգ են բարձրացրել նաեւ գինեգործությամբ եւ զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:
Բանախոսներն իրենց անհանգստություն են հայտնել Պուշկին-Աբովյան-Արամի փողոցների հնագույն շենքերի ապամոնտաժման վատ հետեւանքների առումով եւ մեկ տեղ հայտարարել են, որ չեն հավատում ՀՀ քաղաքաշինության նախարարի այն վստահեցումներին, որ Երեւանի կենտրոնական հատվածներում գտնվող հնագույն գինու հնձանները չեն քանդվելու:
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով՝ իրենց անվստահությունը հիմնված է փորձի վրա: Նա նկատեց, որ Երեւանում արդեն իսկ քանդվել է 30-ից ավելի պատմամշակութային շենք, ինչը փաստ է:
«Այստեղ ոչ թե անձի այլ քաղաքականության խնդիր է, իսկ երբ կառուցվում էր Հյուսիսային պողոտան, վստահեցնում էին, որ լինելու է մեկ ուրիշ ձեւի, բայց այն փոխվեց ու դարձավ բոլորովին այլ բան: Այսօր մենք տուրիստին այդ փողոցով երկար չենք պտտում, փորձւոմ ենք տանել երեւանյան ինչ-որ բակեր, որ կարողանանք Երեւանի ու հայկական շունչ ցույց տալ»,- ասաց Ն. Մանուկյանը:
ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն էլ նշեց, որ հնությունները արժեք են եւ դրանք կարելի է պարզապես վերակառուցել. «Ի վերջո, հենց այդպիսին է այլ երկրների փորձը: Կառուցողները պետք է լսեն նաեւ տուրօպերատորներին ու գինեգործներին, երբ խոսքը նաեւ գինու հնագույն հնոցների մասին է եւ միայն գինու հնոցների պահպանումը խնդրի լուծում չէ, քանի որ պատմամշակութային հուշարձանը նաեւ միջավայրն է, որ պիտի պահպանվի»:
Գինեգործներն անհանգստացած են եւ ահազանգում են , որ մինչ մշակույթի ձեւավորումն երկրում գինու հնագույն հնոցներ ավերված կլինեն:
«Հին Երեւան» նախագծին անդրադառնալով տուրօպերատոր Նունե Մանուկյանը նշեց, որ ծանոթ է դրան եւ չի կարծում, որ այն կարող է տուրիստներին հետաքրքրող նախագիծ լինել, քանի որ ավելի շատ հիշեցնելու է առեւտրի տաղավարներ: Դա չի կարող Հին Երեւան լինել: Մենք կորցնում ենք Երեւանի այն դեմքը, որը կարողանում ենք որպես արտադրանք վաճառել: