Հայրիկյանը կրկին առողջական խնդիր ունի, նրան հիվանդանոց են տեղափոխում
_1360837502.jpg)
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մոտ կրկին առողջական խնդիրներ են առաջացել: Նրան տեղափոխում են հիվանդանոց: Այս տեղեկությունը րոպեներ առաջ Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը` Հայրիկյանը:
‘’Դա ամենաէակական բանը չէ, անկեղծ եմ ասում: Լինում են փոփոխություններ’’,-մեզ հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանն ու տեղեկացրեց, որ այս պահին հիվանդանոցի ճանապարհին է:
Հայրիկյանն ասաց, որ իր առողջական վիճակի տատանումները բնական են` հետվիրահատական շրջանով պայմանավորված.’’Անհանգստանալու բան չկա, երբեմն լինում են լուրջ խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ, բան չկա’’,-նշեց : Հայրիկյանը չմեկնաբանեց, թե հիվանդանոց է դիմում սեփական նախաձեռնությամբ, թե բժիշկների հորդորով: Նաեւ դժվարացավ պատասխանել, հարցին` հիվանդանոցում կմնա՞, թե ՞ կվերադառնա տուն:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանն այսօր ասուլիս էր ունեցել, որի ժամանակ նշել էր, որ Վանաձոր կատարելիք այցը չի կայանա, քանի որ բժիշկներն իրեն արգելել են տեղաշարժվել:
Հիշեցնենք նաեւ, որ հունվարի 31-ին, Տպագրիչների 9-ի հասցեում ժամը 23.30-ի սահմաններում ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց: