19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Արդարության շուրթն” է ճաքել

Գյումրիում անցկացրած հանդիպումը այս ընտրարշավի ամենահագեցած և լեփ-լեցուն հանդիպումներից է եղել: Ամբողջությամբ էնեգետիկան լցված էր Րաֆֆի Հովհաննիսյանի ոգով, և եղած տեղերից մոտ երեք անգամ շատ մարդիկ էին եկել:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը:

 

Նրա խոսքով` լարվածություն է նկատվում Սերժ Սարգսյանի Նուբարաշենում արած հայտարարությունններից հետո: “Այդ ամենը ավելի շատ միտված էին լարվածություն ստեղծելուն և ոչ քարշոզարշավի ընդհանուր վիճակը բնորոշելուն”,-նշեց բանախոսը: Ըստ Ռուբեն Հակոբյանի`երկրի նախագահը չպետք է օգտագործի “շուրթ ճաքել” եզրույթը:

“Շուրթ ճաքելու մասին իր խոսքերի վերաբերյալ կասեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բազում անգամ հրավիրել է Սերժ Սարգսյանին բանավեճի, և նա կարող է այդ հարցերի պատասխանը ստանալ բանավեճի ընթացքում”: Ըստ Ռուբեն Հակոբյանի`արդարության շուրթն է ճաքել, քանի որ կոռուպցիան հասել է 50%-ի, իսկ կոռումպացված է հենց իշխանությունը:

 

Վերադառնալով Ապարանի հիվանդանոցում Սերժ Սարգսյանի պաստառները պոկելուն, Ռուբեն Հակոբյանն ասաց. “Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղակի հանել է այդ պաստառները և չի նետել կամ պատռել, իսկ պոկել է, քանի որ անօրինական է այդտեղ պաստառի տեղադրումը”: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հիվանդանոց մտնելը Հակոբյանը քարոզչություն չի համարում:

 

Լրագրողի դիտարկմանը, թե Գալուստ Սահակյանն ասել է,թե իր դուռն են թակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները, Ռուբեն Հակոբյանը նշեց. “Ճիշտ են արել, որ ծեծել են Գալուստ Սահակյանի տան դուռը քարոզչության համար, դա իրեն պետք է, սակայն կարևորն այն է, որ փող չի առաջարկվում: Զգացվում է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ընտրակաշառք բաժանելու “: 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ