“Ապրելն ավելի թանկ ա նստում, քան չապրելը … “
Այսօր` փետրվարի 14-ին կառավարության շենքի առջեւ բողոքում էին դեղին պետհամարանիշներ կիրառող տաքսու վարորդները: Այս տարվա հունվարից կիրառության մեջ մտած “Արտոնագրային վճարների” մասին օրենքում փոփոխությունները, փաստորեն իրարանցում են առաջացրել ոչ միասյն ստոմատոլոգների մոտ:
Օրենքի փոփոխության արդյունքում բարձրացվել են նաեւ դեղին պետհամարանիշներով մեքենաների հարկային վճարները:
Նախկինում դեղին պետհամարանիշներով վարորդները վճարում էին եռամսյակում 30 հազար դրամ, հունվարի 1-ից, այն դարձել է 60 հազար դրամ:
Վարորդներից մեկը նկատեց. “Այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ոչ թե մնանք ու աշխատենք այս երկրում, այլ թողնենք հեռանանք: Սա մենակ իմ խնդիրը չի, այլ բոլորի: Եթե ես 60 հազար դրամ վճարեմ, մինիմալը 600-ով հաստատ չեմ քշի”:
“Էս պահի դրությամբ մեր երկրում ապրելն ավելի թանկա նստում մարդու վրա, քան չապրելը”,-նկատեց մեկ ուրիշը:
Ի դեպ, տաքսիստները տեղեկացրեցին, որ իրենց հետ անձամբ հանդիպել է տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ խոստացել հարցն ուսումնասիրել եւ ինչ-որ լուծումներ գտնել: