20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծնում ենք մարդասպանների, սադիստների և մոլագարների …

Բաց Նամակ ՀՀ ոստիկանության պետ
Պարոն Վ. Գասպարյանին

Հարգելի պարոն Վ. Գասպարյան
Ձեզ են դիմում Փրկենք Կենդանիներին ԲՀԿ-ն և Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ն` բազմաթիվ քաղաքացիների անունից:

Հայտնում ենք մեր մտահոգությունն ու դժգոհությունը Երևանում թափառող կենդանիների դեմ կիրառվող պայքարի միջոցների վերաբերյալ: Մենք բազմիցս ականատես ենք եղել կենդանիների ոչնչացմանը հրազենի կիրառմամբ քաղաքի բակերում: Շատերի համար արդեն սովորական երևույթ է դարձել գիշերը քնից արթնանալ կրակոցների և վիրավոր շան կաղկանձի ձայներից և պատուհաններից ականատեղ լինել այդ արյունալի տեսարաններին սեփական բակում: 

Բազմիցս զանգահարելով ոստիկանություն` հերթապահ բաժնին, հայտնել ենք կատարվածի մասին, սակայն մշտականապես մեր հայտարարությունները մերժվել են` ասելով, թե իրենք տեղյակ են, և կա ինչ-որ քաղաքապետարանի կամ թաղապետարանի որոշում: Սակայն երբևիցե և ոչ մի հերթապահ ոստիկան չի կարողացել հայտնել այդ որոշումների համարները, ընդունող անձի անունը և այլ տեղեկություններ: Ավելին, նրանցից ոչ մեկը անձամբ չի տեսել այդ որոշումը, որի վրա և հղում է կատարում: Հերթապահ ոստիկանների հետ ունեցած խոսակցություններից այլ մանրամասներ դուք կարող եք լսել այս նամակին կցված ձայնագրություններում: 

Աջափնյակ. Փետրվար 2013 https://www.youtube.com/watch?v=ZovE07W43Gg
Նոր Նորք. Դեկտեմբեր 2012 https://www.youtube.com/watch?v=T9PD8dKPzTg
Շենգավիթ. Մարտ 2012 https://www.youtube.com/watch?v=d_UKF1vDaJ0

Երևանի քաղաքապետարանի կարիքների համար թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ մատուցում է միայն «ՅունիգրաֆԻքս» ՍՊԸ-ն, որը ընտրվում է ամենամյա մրցույթում: Մրցույթի պայմաններով նախատեսված չէ հրազենի կիրառում, ինչը և բնական է, քանզի դա կհակասեր մի շարք օրենքների պահանջներին, մասնավորապես 

Զենքի մասին ՀՀ Օրենքի 24 հոդվածի այն է `մեջբերում. “Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում”, 

Որս եվ որսորդական տնտեսության վարման մասին ՀՀ օրենքի 21.1 հոդվածի 5 կետի այն է ` մեջբերում. “Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է որս իրականացնել` բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտո մայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500 մետր հեռավորությունից.

ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92 հոդվածի այն է ` մեջբերում. “Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը”: 

Այսպիսով` թեև թե Երևանի քաղաքապետարանը, թե քաղաքապետարանի պատվերը կատարող Յունիգրաֆ X ՍՊԸ-ն մշտականապես հերքում են այս փաստը, այնուամենայնիվ նրանք իրենց գործունեությունը իրականացնում են հրազենի կիրառմամբ քաղաքի պայմաններում, անմիջականորեն շներին գնդակահարելով հենց բակերում, ինչին կան բազմաթիվ ականատեսներ և հաստատվում է ՀՀ ոստիկանության կողմից, ինչի հետևանքով վտանգի է ենթարկվել Երևանի բնակիչների կյանքը և առողջությունը:

Փաստացի՝ չունենալով որևիցե իրավական հիմքեր հերթապահ ոստիկանները մերժում են քաղաքացու հայտարարությունը հանցագործության մասին և նպաստում դրա շարունակական բնույթ կրելուն: 
Այս ամենում կա 2 անհերքելի փաստ:

Առաջինն այն է, որ շներին կրակում են հրազենով, և երկրորդը, որ կողմերից մեկը ակնհայտ ստում է` կամ քաղաքապետարանը, կամ ոստիկանությունը: Իսկ հարցերը շատ ավելին են. Ինչպես ընդունենք հերթապահ ոստիկանների դիրքորոշումը, որոնք մեկ մարդու պես նույն բանն են ասում: Սա ինչ է: Միտումնավոր սուտ, թե մասնագիտական ոչ կոմպետենտություն Արդյոք ՀՀ ոստիկանությունը նույնիսկ այս չնչին հարցում ունակ չէ ապահովել քաղաքացու անվտանգությունն ու անդորրը

Գուցե մենք ինքներս փորձենք դրանք ապահովել մեր ուժերով

Նույնիսկ եթե անտեսենք կենդանիների կյանքերը, ապա միևնույն է` ունենք սարսափելի և դաժան իրականություն: Դաժանության դրսևորումը չի տարբերակում մարդ կամ կենդանի: Դաժանությունը ծնում է դաժանություն, և դժվար է չհամաձայնվել Աստվածաշնչյան այս տողերի հետ – 

Իրենց գործերի՛ց կըճանաչէք նրանց. Միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կըքաղե՞ն։ Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս։ Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում։

Ցավոք ունենք նաև այդ դաժանության իրական պտուղները: 2012 թվականի սեպտեմբերի 1-ի աղմկահարույց դեպքը, երբ Սասուն Սաֆարյանը դպրոցի բակում դանակահարել էր իր հղի կնոջը, դրա վառ ապացույցն է: Սասունը հենց նույն ինքը` Յունիգրաֆ իքսի “շուն խփողներից” էր: 

Ով գիտի դեռ ինչքան, երբ և ինչ դրսևորումներով ենք մենք քաղելու այս դաժանության սերմանած պտուղմերը: Խոսքերով դատապարտելով դաժանությունը` մենք, այնուամենայնիվ, անում ենք ամեն ինչ, որ մեր երեխաները մեծանան դաժանության, բռնության և անտարբերության մթնոլորտում: Այն երեխան, ում աչքի առաջ անընդհատ կատարվում է կենդանիների սպանդ, սկսում է ընկալել սադիզմը իբրև կենսակերպ:

Այստեղից էլ հանցագործությունների և դաժանությունների աճը: Հայտնի է, որ անպատժելիությունը ծնում է հանցագործություն: Հետամուտ չլինելով օրենքների աշխատելու մեխանիզմին` մենք ծնում ենք մարդասպանների, սադիստների և մոլագարների:

Իսկ եթե մի կողմ դնենք նամակում տեղ գտած էմոցիոնալ բաղադրիչը, ապա հայցում եմ Ձեր ուշադրությունը վերը նշված հանգամանքներին և համապատասխան ընթացք տալուն այս նամակին, ապօրինությունները դադարեցնելու ակնկալիքով: 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ