04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ընկել է Արգամիչի “թարթափի” տակ. Հրապարակ

Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն առանձին այցելում է մարզեր` հանդիպում կուսակտիվի հետ:  Արարատից հետո նա եղել է Թալինում, որտեղ աչքի է ընկել “կրուտոյ” պահվածքով:

Հայտնի է, որ Թալինի քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ  պաշտպանել է ոչ թե այն թեկնածուին, որին առաջադրել էր ՀՀԿ-ն, որն էլ ընտրվեց` Սարգիս Արամյանին, այլ Վորոշ Խաչատրյանին:

Թալինում տեղի ունեցած շտաբի մինի նիստի ժամանակ քաղաքապետ Սարգիս Արամյանը ներկայացնելով քարոզարշավի ընթացքը, դժգոհել է Մնացից` ասելով, թե վերջինս խոչընդոտներ է ստեղծում, եւ արժանացել է Հովիկ Աբրահամյանի բավականին կոշտ հակադարձմանը` “ԱԺ պատգամավորի մասին կարգին խոսի” տարբերակով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ