17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է տեղի ունենում, մենք էլ գլխի չենք ընկնում

Ռուսաստանի և  Վրաստանի համեմատ՝ Հայաստանում բենզինի գինը գրեթե երկու անգամ ավելի բարձր է: Կառավարության նիստից  հետո անդրադառնալով այս հարցին՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ հարց-պատասխանի ժամանակ նշեց, որ չի կարող մեկնաբանել ՌԴ կառավարության քաղաքականությունը՝ իրենց ներքին շուկայում վարվող գների վերաբերյալ:

Ըստ Արտակ Շաբոյանի՝ մեր երկրում վաճառվող բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է 8 տոկոս, ուստի նավթի գնի անկումը էականորեն չի ազդում բենզինի գնի վրա։ Բացի այդ՝ հարկային քաղաքականությունը թույլ չի տալիս բենզինի գներն իջեցնել․ «Հենց թեկուզ ՌԴ-ում հարկերը մեծ կշիռ ունեն բենզինի գնի մեջ, բացի այդ՝ տեղափոխման ծախսեր են կատարվում, այնուհետև մեր երկրում բենզինը մեծ չափով հարկվում է»:

Իսկ որքանո՞վ են արդարացված վերոնշյալ հիմնավորումները, երբ համաշխարհային շուկայում նավթի գինը սրընթաց կերպով անկում է ապրում։ Այս թեմայի շուրջ Henaran.am-ը զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի հետ։

-Տիկի՛ն Թադևոսյան, Արտակ Շաբոյանը պնդում է, որ մեր երկրում վաճառվող բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է 8 տոկոս, ուստի նավթի գնի անկումը գրեթե չի ազդում բենզինի գնի վրա։ Որպես տնտեսագետ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այս բացատրությունը։

-Մեկ բարել նավթից (163 լիտր) ստանում են 125 լիտր բենզին։ Սա միջազգային ցուցանիշ է՝ փորձերով ապացուցված։ Չգիտեմ՝ Շաբոյանը  որտեղից է հնարել այդ բացատրությունը։ Ինչպե՞ս կարող է լինել այնպես, որ մեկ լիտր բենզինի մեջ միայն 8 տոկոսը նավթ լինի․ իսկ մնացածն ի՞նչ է, հետաքրքիր է․․․ Բայց պետք է նշեմ, որ մեր երկրում վաճառվող բենզինի մեջ լինում են նաև տարբեր հավելումներ, որոնք փչացնում են մեքենայի շարժիչը։ Դրանք շարժիչի համար վնասակար ինչ-որ նյութեր են։ Այ սա արդեն այլ խնդիր է։ Շաբոյանը թող պարզաբանի՝ մեր երկրում վաճառվող բենզինը նավթի՞ց է ստացվում։ Կարող է ուրի՞շ վառելիք է՝ ուրիշ բաղադրությամբ, մարդն էլ երևի անկեղծ խոստովանում է ՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում, մենք էլ գլխի չենք ընկնում։ Իսկ ինչ վերաբերում է բենզինին, կրկնում եմ, այդ 8 տոկոսը մտացածին, չհիմնավորված, չապացուցված թիվ է։

-ՌԴ-ում ու Հայաստանում բենզինի վրա դրված հարկային բեռը մե՞ծ է։

-Մեր բենզին ներկրողները իշխանամետ են ու չեմ էլ կարծում՝ հարկ են տալիս։ Բացի այդ՝ այս շուկայում  ներկրումները մոնոպոլ են։ Ուրիշ ոչ մի տեղ մի փնտրեք այս հարցի պատասխանը։

-Իսկ տեղափոխման ծախսերը կարո՞ղ են բենզինի գնի վրա մեծապես ազդել։

-Ինչ-որ չափով տեղափոխման ծախսերը կարող են ազդել, բայց, իհարկե ոչ այսքան։ Վրաստանի համեմատությամբ՝ մեր երկրում բենզինի գինը երկու անգամ ավելի թանկ է։ Ասել, որ  100 տոկոսով բենզինի գինն ավելանում է՝ տրանսպորտային ծախսերի պատճառով, դա պարզապես անհեթեթութուն է։ Ցանկացած ներկրվող ապրանքի արժեքի 30-35 տոկոսն է կազմում տեղափոխման ծախսը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ