Բունդեսլիգայից ազգային հավաքական կվերադառնամ հունվարին. Արսեն Ջուլֆալակյան
Հունահռոմեական ըմբիշ, Օլիմպիական մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն արդեն չորրորդ տարին է, որ հանդես է գալիս Գերմանիայի բունդեսլիգայում: Henaran.am-ի հետ զրույցում Արսենը պատմեց, որ ինչպես ֆուտբոլն, այնպես էլ բռնցքամարտն այնտեղ բավական զարգացած են: 2010թ-ին իր թիմը` ‘Կաեսֆալե’ ակումբը, դարձել է Գերմանիայի առանջնության չեմպիոն: ‘Այնտեղ օրենքները տարբերվում են Եվրոպայի ու Աշխարհի առանջնության կանոններից: Հուսով եմ` կկարողանամ այնտեղ թիմայինով դառնալ չեմպիոն’,-նշեց ըմբիշը` հավելելով, որ հունվարին կվերադառնա ազգային հավաքական:
Խոսելով այս տարվա ամառային Օլիմպիադայի արդյունքների մասին, որտեղ Հայաստանը նվաճել էր երկու բրոնզե և մեկ արծաթե մեդալ` Արսենն ասաց, որ Օլիմպիադայի արդյունքներն անկանխատեսելի են:
‘ Շատ անկանխատեսելի են, դրա համար էլ կոչվում են Օլիմպիական խաղեր. ոչ մեկը չի կարող ոչինչ մինչև մրցաշարն ասել: Շատ անվանի մարզիկներ չեն կարողացել հաջողության հասնել Օլիմպիադայում’: Հաջողության չհասած հայ մարզիկները ևս չեն հասկանում, թե ինչ կատարվեց, քանի որ բավական լավ պատրաստվածություն են ունեցել:
Նրա խոսքով` Օլիմպիադայում պատասխանատվությունն ավելանում է.
‘Տարիների ընթացքում ապացուցում ես, որ դու լավագույնն ես, և այնտեղ էլի պետք է ապացուցես, որ դու լավագույնն ես, իսկ շատ մարզիկներ երևի չեն դիմանում հենց այդ պատասխանատվությանը’,-բացատրեց արծաթե մեդալակիրը: