16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եվրոպական ընկերավարական ուժերը հանդիպեցին ՀՅԴ-ի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 18-19-ին, փաստահավաք առաքելությամբ Երեւանում է Ժողովրդավարության եւ համերաշխության համար եւրոպական ֆորումի նախաձեռնած պատվիրակությունը, որի մեջ ընդգրկված են Եվրոպական ընկերվարական կուսակցության (PES) ներկայացուցիչներ եւ Եվրոխորհրդարանում սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի անդամ պատգամավորներ։

Պատվիրակության նպատակն է քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների միջոցով պատկերացում կազմել Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններից հետո եւ նախքան նախագահական ընտրությունները տիորղ իրավիճակին։

Վերջին անգամ նման պատվիրակություն նույն նպատակով Երեւան էր ժամանել 2007 թ.-ի մայիսին, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։

Եվրոպական պատվիրակությունը գլխավորում էին Բուլղարական սոցիալիստական կուսակցության անդամ, Եվրոծորհրդարանի պատգամավոր եւ Եվրոնեստի խորհրդարանական ժողովի համանախագահ Կրիստիան Վիգենինն (Kristian Vigenin) ու Եվրոպական ֆորումի փոխնախագահ Յան Մարինուս Ուիերզման (Jan Marinus Wiersma)։ Պատվիրակության մաս էին կազմում Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամ, Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարիա Մունիզ դը Ուրքիզա (María Muñiz de Urquiza) եւ Հունգարական սոցիալիստական կուսակցության անդամ, Եվրոխորհրդարանի Եվրոմիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնախմբի անդամ Էդիթ Հերձոկը (Edit Herczog) եւ Ալֆրեդ Մոզեր հիմնադրամի նախագահ Անդրե Գեռիցը (André Gerrits)։

Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից պատվիրակությանն ընդունեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որին ընկերակցում էր ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Եվրոպական պատվիրակությանը հետաքրքրում էր ՀՅԴ-ի գնահատականը Հայաստանում տիրող իրավիճակի, անցած խորհրդարանական եւ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Նրանց հետաքրքրում էր նաեւ ՀՅԴ-ի մոտեցումները Հայաստանի հարեւանների հետ հարաբերությունների՝ հատկապես Հայաստան-Թուրիքա եւ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։

Քննարկվեցին նաեւ ՀՅԴ-Եվրոպական ընկերվարական կուսակցություն հարաբերություններին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Առավոտյան, Եվրոպական պատվիրակությունը «կլոր սեղանի» շուրջ հանդիպում էր ունեցել քաղաքացիական հասարակության չորս ներկայացուցիչների հետ, որոնց թվում էր՝ Հրայր Մարուխյան հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը։

ՀՅԴ Մամլո դիվան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ