Կովի կաթի մեջ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոց է հայտնաբերվել
Ավստրալացի գիտնականները կովի այնպիսի կաթ են ստացել, որը ՄԻԱՎ-ի դեմ հակամարմիններ է պարունակում: Դրա հիման վրա նրանք պատրաստվում են արտադրել քսուք կանանց համար, որը կպաշտպանի նրանց ՄԻԱՎ-վարակակիր զուգընկերների հետ սեռական հարաբերություններ ունենալու դեպքում: Այդ մասին գրում է “Medical Xpress”-ը:
Գիտնականների խոսքով` կովը չի կարող վարակվել ՄԻԱՎ-ով, սակայն նրա իմունային համակարգը հակամարմիններ է արտադրում օտարածին սպիտակուցների դեմ:
Վեներական հիվանդություններից պաշտպանող քսուքը, որը նախատեսված կլինի ինտիմ օգտագործման համար, անհրաժեշտ կլինի օգտագործել սեռական հարաբերությունից 12-24 ժամ առաջ: Ողջ աշխարհում նման այլ միջոցներ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ տարվում էին նաեւ մինչ հիմա, սակայն դրա ստացման այս նոր մեթոդն ավելի էժան եւ էֆետիվ է:
Հետազոտության մասնակից բժիշկներից մեկը հույս է հայտնել, որ կովի կաթի մեջ պարունակվող հակամարմինների օգնությամբ իրենց կհաջողվի ստեղծել ավելի անվտանգ միջոց` ՄԻԱՎ պրոֆիլակտիկայի համար: “Այդ դեպքում կանայք կարող են իրենք իրենց պաշտպանել վեներական հիվանդություններից”,-նշել է նա: