22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ դեսպանին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին:

Ողջունելով դեսպանին եւ հաջողություններ մաղթելով նրան իր դիվանագիտական առաքելության մեջ ` ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները բոլոր ուղղություններով կայուն զարգանում են: Նա բարձր գնահատեց առկա քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը ուրախությամբ փաստեց, որ միջխորհրդարանական հարաբերությունները ակտիվանում եւ ամրապնդվում են: Աժ նախագահը անհրաժեշտ համարեց փոխգործակցության ակտիվացումը ոչ միայն երկկողմ այլ նաեւ բազմակողմ ձեւաչափերով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գերմանիայի դեսպանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Նրա խոսքով` Գերմանիան մեծապես կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով:

Զրուցակիցները կարեւորեցին “Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ” ծրագիրը, որը գործում է 1998 թ.-ից, եւ հայաստանցի բազմաթիվ երիտասարդներ պրակտիկա են անցել Բունդեսթագում: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Լամմերթի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Ազգային ժողովում նմանատիպ ծրագրի իրականացման հնարավորության մասին. արդեն կայացել են գործնական բանակցություններ Ազգային ժողովի աշխատակազմի եւ Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչների միջեւ` ՀՀ Ազգային ժողովում պրակտիկա անցնելու նպատակով 2013 թվականից Գերմանիայի 2 շրջանավարտ ընդունելու վերաբերյալ: “Սա եւս մեկ քայլ է միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ”,-նշեց Հովիկ Աբրահամյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ