14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծանոթանում են Հայաստանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգին

 

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ այսօր ընդունել են Իրանի Իսլամական Հանրապետության Էյ Բի Վալվես ընկերության պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից Էյ Բի Վալվես ընկերության նախագահը ներկայացրել է հիդրավլիկ ինժեներիայի ոլորտում իրենց ընկերության գործունեությունը: Անդրադառնալով այցի նպատակին՝ նա ցանկություն է հայտնել տեղում ծանոթանալ Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի փաստացի վիճակին, հատկապես՝ ինժեներատեխնիկական լուծումներին և շահագործման պայմաններին: Այս կապակցությամբ Կոմիտեի նախագահը  համապատասխան հանձնարարականներ է տվել:

Հանդիպմանը քննարկվել են ջրամատակարարման համակարգի արդիականացման, միջազգային ստանդարտների համապատասխանեցման աշխատանքներին ուղղված առաջիկա ծրագրերը: Կոմիտեի նախագահն, ընդգծելով օպտիմալ բարեփոխումների կարևորությունը, նշել է, որ քննարկման հետագա հնարավորություն կարող է ստանալ յուրաքանչյուր առարկայական և ամբողջական առաջարկ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ