28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ով է խանգարում

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը  կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամին հետաքրքրվեց, թե ինչու Հայաստանում վերջին տարվա ընթացքում բենզինի գինը միայն 11 տոկոսով  է նվազել, այն դեպքերում, երբ հարևան երկրներում վառելիքը ընդգծված էժանացել է:

«Ամբողջ աշխարհում վառելիքի գինն իջել է, իսկ Հայաստանում շարունակում է մնալ բարձր. Ռուսաստանում իջել է  33 տոկոսով, Չեխիայում՝ 20, Գերմանիայում ու Ֆրանսիայում՝ 18»:

Զուրաբյանը փաստեց, որ Նոյեմբերյանում մարդիկ նույնիսկ վտանգավոր ճանապարհներով են անցնում, որպեսզի Վրաստանում լիցքավորեն իրենց մեքենաներն ու վերադառնան Հայաստան:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը շտապեց պատասխանել՝ հարցն անհանգստացնում է  նաև կառավարությանը: Կառավարությունը դիմել է ՏՄՊՊՀ-ին և պատասխանը ստանալուց հետո կհրապարակեն: «Դիմել ենք ՌԴ և այդ ուղղությամբ իրականացվում են բանակցություններ»,- արդեն գազի պայմանագրի մասով հստակեցրեց փոխվարչապետը:

Զուրաբյանը ներկայացրեց բենզին ներկրողների թիվը, որ տարիների ընթացքում նվազել է, ու այսօր այստեղ էլ է մենաշնորհ:

«Պատասխանն ակնհայտ է՝ ամբողջ խնդիրը մենաշնորհից է գալիս: Մենք տեղեկություն ունենք, որ բենզինի գինը քաղաքական կամքի արդյունքում է որոշվում և սպասարկում է այն մարդկանց, որոնք գերշահույթ են ստանում»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ