11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ միայն տնտեսական կողմը, այլեւ անվտանգության հարցը. ԵՄ, թե Մաքսային միություն

Պարույր Հայրիկյանի կողմից ռուսական ուժային կառույցների նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելը քաղաքականապես ճիշտ չէ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Նրա խոսքով,առանց որոշակի պարզաբանումների այդ թեմայի վերաբերյալ հայտարարություն անելը սխալէ. “Պատահական չէ Գյումրիում ռուս հյուպատոսի բավականին կոշտ արձագանքը դրա նկատմամբ: Դա կարող է ոչ ցանկալի հետևանք ունենալ: Նման հայտարարությունները պետք է ունենան հիմք, հակառակ դեպքում դա ստվեր է գցում հայ-ռուսական հարաբերությունների վրա”,-նշեց նա:

Ռուս-վրացական հարաբերությունների վերաբերյալ քաղաքագետը նշեց,որ դեռ պետք է սպասել: Նրա համոզմամբ,ամենամեծ խոչընդոտն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչումն էՌուսաստանի կողմից,և հարց է`արդյոք Իվանիշվիլիի կառավարությունը կանտեսի դա:

Անդրադառնալով Հայաստանի հնարավոր ինտեգրմանը Եվրոպական միություն կամ Եվրասիական միություն`քաղաքագետն ասաց, որ պետք է հաշվի առնել ոչ միայն տնտեսական կողմը, այլ նաև անվտանգության հարցերը:

“Ես գտնում եմ, որ մեր դիվանագիտության առջև այժմ բարդ խնդիր է ծառացած: Ամեն դեպքում որևիցե վճիռ ընդունելուց առաջ պետք է անպայման հաշվի առնել մեր անվտանգությունը”,-ասաց Գարիկ Քեռյանը:

Քաղաքագետի խոսքով,ճիշտ էր վարչապետ Տիգրան Սարգսյանի  այն մոտեցումը,որ Հայաստանի ինտեգրումը Մաքսային միություն շատ հարցերի հետ է կապված:

“Առաջին հերթին այն, որ Հայաստանը չունի ցամաքային սահման այդ միության մեջ գտնվող որևէ երկրի հետ: Սա բավականին լուրջ հիմնավորում է: Սակայն դա չպետք է տանել քաղաքական հարթություն, և կողմերից որևէ մեկից երես թեքելըկարող է ղարաբաղյան հարցում որևէ փուլում բացասական դեր ունենալ”,-նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ