27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բաց նամակ ՊԵԿ ղեկավարներին

Բաց նամակ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի պատասխանատու անձանց

“Հարգելի տիկնայք/պարոնայք

Ես այսօր հանգամանքների բերումով դժբախտություն ունեցա գտնվելու “Կարգո” մաքսատանը, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի ճանապարհին:Դժվար է մի նամակում ամփոփել այն դժոխային տեսարանները,որ ամեն անգամ ապրում է ՀՀ քաղաքացին այնտեղ հայտնվելիս: Իմ՝26$ (քսանվեց դոլար) արժողությամբ և 30$(երեսուն դոլար) բեռնափոխադրման ծախս պահանջող օգտագործված ապրանքի համար վճարել եմ 31.000 AMD(երեսունմեկ հազար դրամ):

Ես ստիպված 8000AMD ( ութհազար դրամ) վճարել մաքսավճար,7000AMD մաքսային ծառայության վճար (յոթ հազար դրամ)6000AMD(վեց հազար դրամ) պահեստի գումար, 10.000AMD (տաս հազար դրամ) ապրանքի գնահատման գումար:Նախապես ասեմ բոլոր վճարները եղել են օրենքի շրջանակներում(անկանխիկ եղանակով՝ “Արարատ բանկ”-ի միջոցով):

Դիտարկում 1.ինչպես հաշվարկվեց 8000 դրամը:Ապրանքի արժեքին ավելացվում է փոխադրման գինը, որը ըստ էության 30$ պետք է լիներ,սակայն չգիտես ինրու ըստ գնահատող կազմակերպության սանդղակի այն 60$ է ,նաև հավելյալ գումարվեց ինչ որ x գումար բաժնի պետ Սիմոնյանի կողմից (գնահատողները ինձ ասացին,որ ենթադրվում է,որ ես կատարել եմ ապահովագրական և այլ ծախսեր և բաժնի պետը դնում է այնքան գումար,որքան անցնում է մտքով):

Գնահատողները իմ խնդրանքով հաշվարկում էին,թե որքան պետք է վճարեմ ես եթե հանկարծ Սիմոնյանի մտքով ոչ թե 10 այլ 100 դոլար անցներ:Արդյունքում ստացվեց 100 դոլարի կարգի մի թիվ,որից ես պետք է վճարեի 20% մաքսավճար:

Դիտարկում 2. Արդյոք արդարացի է մեզ նման աղքատ երկրում վճարել 7000 դրամ մաքսային ծառայության վճար:

Դիտարկում 3. Լավ հնարաոր չէ բնակչությանը համացանցի միջոցով հնարավորություն ընձեռել իմանալու,որ օրինակ Չինաստանը 4-րդ կռուգի(գնահատողի բառամթերքից) երկիր է և այնտեղից ապրանք ներկրելիս բեռնափոխադրումը հաշվարկվում է 60$,իսկ օրինակ Մեծ Բրիտանիայի պարագայում՝42:

Դիտարկում 4. Լավ միթե հնարավոր չէ այնպես անել,որ ես x թվականի y մակնիշի մեքենայի գինը ճշտելու համար չհասնեմ Նորագավիթի մաքսատուն այլ իմանամ այն on-line(ինչպես օրինակ մեքենայի գույքահարկի վճարը,որը հնարավոր է իմանալ on-line):Բա լավ ասենք ես եմ Մեղրիում եմ ապրում, տեղեկատվության դարաշրջանում ինչու չեք ուզում հեշտացնել մարդկանց կյանքը:

Միայն չասեք գաղտնիք, անվտանգություն, բա որ ԿԸՀ-Ն մարկանց անձնական տվյալները գցելա համացանց, յուրաքանչյունը կարող է տեսնել ու տանը ով է գրանցված դա անվտանգության հարց չի, իսկ մաքսավճարը on-line իմանալը անվտանգության հարցա:

Մաքսային ծառայությունը զբաղվում է բյուջեն ամեն գնով լցնելու նպատակով մարդկանց հարստահարելով և վե՛րջ:

Հ.Գ. ԱՄՆ միջին վիճակագրական քաղաքացին,որի ամսեկան եկամուտը շեշտակիորեն ավելի է քան ՀՀ քաղաքացունը վճարում է մեքենայի համար անհամեմատ էժան քան Հայաստանում: ԱՄՆ-ից ներմուծված մեքենայի համար ՀՀ քաղղաքացին պետք է վճարի հսկայական մաքսատուրքեր (ի տարբերություն Վրաստանի քաղաքացու),նյարդեր քայքայի մաքսատանը:

Բնականաբար ամսական 80.0000 դրամ աշխատավարձով այն հնարավոր է անել՝ առնվազն 5 տարի ոչնչի վրա գումար չծախսելով: Դրա համար էլ մարդիկ գնում են արտագնա աշխատանքի,որ կարողանան ապահովել իրենց ընտանիքի և՛ սնունդը,և ՛ հագուստը,և՛ մեքենա ունենալու ցանկությունը և պահանջմունքը, և՛ ԽԱՅՏԱՌԱԿ ԲԱՐՁՐ ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐԸ”:

Գրում է Ալբերտ Հայրապետյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ