18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տամիֆլյուի ներկրման հետաքրքիր ցուցանիշները. Ժողովուրդ

Առողջապահության նախարարությունից թերթի գրավոր հարցմանը տված պատասխանի համաձայն՝անցած՝ 2015 թվականի ընթացքում տամիֆլյու տեսակի դեղամիջոցից Հայաստան է ներկրվել ընդամենը 95 տուփ։ Սա այն դեպքում, երբ նախորդ՝ 2014 թվականին նույն դեղամիջոցից Հայաստան է ներկրվել 2045 տուփ։ Նշեք, որ մեկ տուփի մեջ առկա է տասը հաբ։ Ինչպես հայտնի է ՝ տամիֆլյուն համարվում է H1N1 տեսակի («խոզի գրիպ») վիրուսից պաշտպանվելու և այդ հիվանդության դեմ պայքարելու հիմնական դեղամիջոցը։

Այն բանից հետո, երբ անցած տարվա վերջին հայտնի դարձավ որ կրկին Հայաստան է ներխուժել ժողովրդի շրջանում «խոզի գրիպ» անվանումով հայտնի վիրուսը, դեղատներում շատ արագ սկսեց սպառվել տամիֆլյու տեսակի դեղը, որը բավականին թանկ է։ Մասնավորապես, Ամանորի տոների շրջանում տամիֆլյուի մեկ տուփը դեղատներում վաճառվում էր մինչև 20 հազար դրամով քանի որ այն շատ դժվար էր հայթայթել։ Տոներից հետո դեղատներում կրկին սկսեցին նշված դեղից վաճառել՝ միջինը տուփը 11 հազար 500 դրամով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ