27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մաքսիմին զանգել-ասելով չի … ԶՊՄԿ-ն առաջինն է /վիդեո/

2012 ֆինանսական տարվա արդյունքներով, ըստ  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկության, ինչպես և նախորդ տարի, Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”-ը: 2012 թվականին ընկերությունը պետական բյուջե է վճարել 31.6 մլրդ ՀՀ դրամ:

Վերջերս հանդիպելով Հայաստանի մաքսային եւ հարկային կոմիտեի ղեկավարության հետ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ պետք է փոխել աշխատելաոճը: Սերժ Սարգսյանն ընդգծեց ոլորտի թիվ մեկ խնդիրը` մարդակենտրոն ուղղվածությունը, նկատելով, որ հաջողությունները պայմանավորված են նրանով, որ հարկայինի աշխատողը սկսել է մարդկային լինել:

“Աշխատանքը ստացվում է այն ժամանակ, երբ փորձում ես հասկանալ դիմացինին, իսկ երբ կանչում ես, բռունցքդ խփում սեղանին` ասում ես` ոնց ուզում ես աշխատի, մարդը չի անի …” ,-նկատեց նախագահը եւ օրինակ բերեց.

“Կաբինետում նստում եք, զանգում, ասում` Մաքսիմ 20 տոկոս այս անգամ շատ պիտի տաս, Մաքսիմն էլ ասում է` ինչի՞ տամ … ”,- ասաց նախագահը` նկատի ունենալով ՀՀ ամենախոշոր հարկատուին` Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:

Նշենք, որ Հայաստանի 10 խոշոր հարկատու ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 155 մլրդ ՀՀ դրամ: 2011 ֆինանսական տարվա համեմատ ցուցանիշն աճել է 9%-ով:

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում իրենց դիրքը պահպանել են նաև “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ն և “Ղ-Տելեկոմ”-ը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ), որոնք, պետական բյուջե վճարելով համապատասխանաբար 30.9 մլրդ ՀՀ դրամ և 21,6 մլրդ ՀՀ դրամ, զբաղեցնում են Հայաստանի խոշոր հարկ վճարողների վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ