06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու բոլշեւիկներն արգելեցին Ամանորը

Բոլշեւիկյան հեղափոխությունից անմիջապես հետո տոնածառերի մասին հիշելու ժամանակ չկար։ 1918 թվականին արգելեցին տոնել Նոր տարին, համարելով այն «բուրժուական ճոխություն»։ Չնայած որ Լենինն ու Կրուպսկայան իրենց տանը տոնածառ դնում էին։ Մինչեւ 1936 թվականը  մարդիկ վախենում էին տոնածառ դնել, ով էլ դնում էր, դա չափազանց գաղտնի էր արվում։ Եթե իմանային, պատիժը չափազանց խիստ կլիներ։

Իսկ հետո նման մի պատմություն տեղի ունեցավ։ Ստալինը  ակնարկել էր նեղ շրջապատում, որ սովետական երեխաների համար կարելի է վերադարձնել տոնածառի գաղափարը։ Եւ ահա սկսեցին այդ ուղղությամբ քայլեր արվել եւ 1936 թվականին վաճառքի հանվեցին ամանորյա տոնածառեր՝ Ստալինի դիմանկարով զարդարված։

Իսկ ահա գլխավոր տոնածառը Ռուսաստանում դրվեց միայն 1954 թվականին, սակայն Սուրբ ծննդյան աստղը փոխարինվեց կարմիր աստղով։ Այն ժամանակ տոնածառերը հիմնականում զարդարում էին բանջարեղենով՝ գազարով, եգիպտացորենով եւ այլն։ Ժամանակի հետ նորաձեւ դարձան խաղալիքները։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ