18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն առաջարկեց իր թեկնածուին

ԱԺ գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովը, որը նախկինում ղեկավարում էր ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության առաջարկով ընտրվելու դեպքում կղեկավարի Մարտուն Գրիգորյանը:

Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը   քիչ առաջ ԱԺ ամբիոնից առաջադրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Մարտուն Գրիգորյանը հանձանժողովի փոխնախագահն է: Նա շնորհակալություն հայտնեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին վստահությաան համար եւ հայտարարեց, որ իր ընտրվելու դեպքում հանձնաժողովը գործելու է բաց եւ թափանցիկ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Մարտուն Գրիգորյանին , որը “Տրանս ակնթարթ” /Երեւան-Գյումրի ուղեւորափոխադրող երթուղին է շահագործում-խմբ./ընկերության սեփականատերն է եղել, իսկ այժմ ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնել, հարց ուղղեց, թե որպես գյումրեցի պատգամավոր, արդյոք երբեւէ հետաքրքրվել է, թե ինչու է նախորդ տարիներին ՀԱԿ հանրահավաքների ընթացքում քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը խախտվել:

Մարտուն Գրիգորյանը ի պատասխան նշեց, որ խնդիրը պայմանավորված է եղել ուղեւորահոսքերի խտությամբ, իսկ այժմ ինքը որեւէ բան երաշխավորել չի կարող, որովհետեւ ընկերությունը հանձնվել է հավատարմագրային կառավարման:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ