19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանը մեղադրում է Բորդյուժային

Ադրբեջանի ՊՆ-ը մեղադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային տարածաշրջանում լարվածություն  առաջացնելու մեջ: Նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ “դա զարմանալի չէ, քանի որ Բորդյուժան բազմիցս անարդարացիորեն պաշտպանել է Հայաստանին”,-հաղորդում է “Regnum” գործակալությունը:

Վերջինիս հայտարարությունը վերաբերում է հունվարի 29-ին Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այն դիտարկմանն, ըստ որի “ինքը լուրջ չի ընդունում այն սպառնալիքը, որ Լեռնային Ղարաբաղից թռիչքներ իրականացնելու դեպքում Ադրբեջանը կոչնչացի քաղաքացիական ինքնաթիռները: 

“Ադրբեջանը չի կատակում: ԼՂ թռիչքների դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն”,-սպառնացել է Սաբիրօղլուն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ