08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատասխանատու են այս տխուր վիճակի համար. 168 ժամ

Թերթը ընտրական պրոցեսների եւ ներքաղաքական գործընթացների շուրջ զրուցել է գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ, ով մասնավորապես նշել է.

“Հայ ազգային կոնգրեսը, “Բարգավաճ Հայաստանը” եւ “Դաշնակցությունը” նույնքան պատասխանատու են ՀՀ նախագահի ընտրությունների այս տխուր վիճակի համար, որքան իշխանությունը, որ հաջողացրեց քաղաքական այդ երեք ուժերին մեկուսացնել, ինչի արդյունքում նրանք թեկնածուներ չառաջադրեցին”:

Անդրադառնալով այս ընտրությունների նկատմամբ հասարակության անտարբերությանը, նա ասել է.

“Մենք էդ հասարակության մասն ենք ու մեզ դնենք մեր կողքի մարդկանց վիճակում: ԲՀԿ-ն ստացել էր մի քանի հարյուր հազար ձայն, իսկ իր ընտրազանգվածը մնացել է առանց թեկնածուի: ՀԱԿ-ը հարյուր հազարավոր մարդկանց էր հավաքում հանրահավաքների: Դաշնակցությունն էլ իր բավական կայուն ընտրազանգվածն ունի:

Եթե այդ ուժերի պատգամավորության մանդատները գումարենք իրար, ապա 40 տոկոսից ավելի ձայն ունեն խորհրդարանում: Հիմա այդ ուժերը դուրս են եկել խաղից: Մարդը ռոբոտ չէ, որ ծրագիրը փոխես, մարտկոցը փոխես ու վաղվանից ուրիշ քաղաքական համակրանք ունենա ու գնա ոգեւորված ուրիշին ընտրի: Ընդհանրապես հայերը հակված են տխրության, դժբախտության, որը երեւի պայմանավորված է պատմական ճակատագրով, դրան գումարվել է էս վիճակը”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ