11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ում կընդգրկի Սերժ Սարգսյանը “ազգային համաձայնության” կառավարությունում. Հրապարակ

Թերթն անդրադառնում է հետընտրական պրոցեսներին` նկատելով, որ վերջերս իշխանական կուլիսներում ակտիվացել են խոսակցությունները “ազգային համաձայնության կառավարություն” ստեղծելու շուրջ: Ըստ որի` ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ձեւավորելու է կառավարություն, որում ներկայացված են լինելու նաեւ բարձր ձայներ ստացած թեկնածուները, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին նախատեսում են առաջարկել արտգործնախարարի, իսկ Հրանտ Բագրատյանին` էկնոմիկայի նախարարի պաշտոնները:

“Աբսուրդ, անհնար է նման բան”,-թերթին ի պատասխան արձագանքել է իշխանական իրազեկ աղբյուրը:

“Բանն այն է, որ “համաձայնության կառավարության” մեջ ընդգրկվելու են ոչ թե նախագահի թեկնածուները, այլ ` ԲՀԿ-ն: ՀՀԿ-ի հայտնի թեւը` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ փորձում է լուծել ընտրություններին չմասնակցող “Բարգավաճ Հայաստան”-ին ապագա կառավարության մեջ ընդգրկելու հարցը: Սրանով նաեւ փորձ է արվում կանխել ԲՀԿ-ի կազմաքանդումը”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ