04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Արթուր Բաղդասարյանը կմասնակցի ՀԱՊԿ-ի խորհրդաժողովին

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը 2012թ. հոկտեմբերի 22-26-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ կունենա ՉԺՀ պետական խորհրդի անդամ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի, ՉԺԿ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Չեն Սեն Սյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինի, ՉԺԿ ազգային ներդրումային գործակալության ղեկավար Սյու Ցզինի հետ:

Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիևի հետ, ում հետ կքքնարկի ՇՀԿ-ում Հայաստանի Հանրապետության դիտորդական անդամակցությանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ կմասնակցի նաև Շանհայի համագործակցության կազմակերպության և ՀԱՊԿ-ի կազմակերպած համատեղ խորհրդաժողովին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ