16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը գոնե առժամանակ պետք է ցույց տա. Ժամանակ

“”Բարգավաճ Հայաստան” կուսակցության տարբեր պաշտոնյաների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարությունների շրջանակում տեղեկություններ տարածվեցին, թե այդ մասին ներքին հրահանգներ է տվել նաեւ այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Վերջերս նաեւ մամուլում հրապարակում եղավ, թե Ծառուկյանը նախագահի նստավայրում հանդիպել է Սարգսյանի հետ ու նրան իր աջակցությունն է հայտնել: Իսկ Աբովյան քաղաքում, ասում են, որ նա կողմնակիցներին պատվիրել է այդ տարածքից Սերժ Սարգսյանի համար 90 տոկոս ձայն ապահովել: Ավելին` պարտավորվել է այդ տարածքի նախընտրական ծախսերն անձամբ հոգալ”: Թերթը հիշեցնում է, որ Աբովյանի քաղաքապետը Ծառուկյանի փեսան է` Կարեն Գուլոյանը: Եւ ընդհանրապես Կոտայքը համարվում է Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող մարզ:

“Այս ընթացքում, երբ ԲՀԿ-ից  Սերժ Սարգսյանին սատարելու ալիքն ավելանում է, Ծառուկյանն էլ իր բիզնեսն ու կուսակցությունն ամբողջական պահելու եւ աշնանային իր նախագահական տրամադրությունների հաղթարշավի մեղքը քավելու համար գոնե առժամանակ պետք է հավատարմություն ցույց տա:

Իսկ այդ հավատարմությունը քաղաքականության մեջ միայն խոսքերով չի ապացուցվում, հատկապես ընտրությունների ժամանակ այն կոնկրետ թվերով է ապացուցվում:Եւ այժմ Ծառուկյանը կանգնած է այս խնդրի առաջ”,-եզրակացնում է թերթը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ