11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու Կաթողիկոսը չի դիմել Սերժ Սարգսյանին. Հայկական ժամանակ

Օրերս հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, միջնորդելով ազատ արձակել 10 տարվա ազատազրկման դատապարտված, ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին:

“2008-ի մարտի 1-ից հետո Հայաստանում ոչ թե մեկ, այլ հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, ներկյումս իր քաղաքական հայացքների համար բանտում է ընդդիմադիր Տիգրան Առաքելյանը: Ինչու կաթողիկոսը նրանց ազատելու խնդրանքով երբեւէ չդիմեց Սերժ Սարգսյանին”:

Թերթի հարցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխնաել է. “Տարբեր ժամանակներում նման միջնորդություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կատարվել են: Անգամ նաեւ գրավոր դիմումներ են եղել ՀՀ իշխանություններին, որպեսզի քաղբանտարկյալներ ազատ արձակվեն, եւ այնպես չէ, որ միայն օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցների համար ենք միջնորդում, ինչպես եղավ Վահագն Չախալյանի դեպքում”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ