05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչպես են ամանորյա արձակուրդները համախմբում ընտանիքը

Ամանորյա արձակուրդները հիանալի կերպով համախմբում են ընտանիքի անդամներին: այս շրջանում մարդիկ ազատ ժամանակ են ունենում եւ այն անց են կացնում ընտանիքի հետ: Ընտանիքին համախմբում է միասին տոնածառը, տունը զարդարելը, Ամանորին պատրաստվելը:

Ամանորին աշխատեք շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ, քանի որ զբաղվածության պատճառով տարվա ընթացքում գուցե նման հնարավորություն էլ չունենաք: Մեծ ընտանիքով հավաքվեք ամանորյա սեղանի շուրջ, իրար անպայման փոքրիկ նվերներ մատուցեք:

Վերցրեք թուղթ ու գրիչ եւ ողջ տարվա համար ձեր ակնկալիքները գրի առեք: Ապա հերթով կարդացեք ու քննարկեք միասին, դա նույնպես ավելի կամրապնդի ձեր ընտանիքը: աշխատեք ոչ մի պարագայում չվիճել, հատկապես` Ամանորին, քանի որ եթե այս ընթացքում վիճեցիք, ողջ տարին վեճերի մեջ եք անցկացնելու: Ամանորին ժամանակ տրամադրեք երեխաներին, խաղացեք նրանց հետ, միասին բացեք նվերները, երեխաների համար հեքիաթներ կարդացեք` ամանորյա թեմաներով:

Շատ հետաքրքիր կլինի, եթե ընտանեկան թատրոն բեմադրեք, որեւէ ներկայացում խաղաք ձեր երեխաների համար, հավատացեք, դա նրանց անչափ դուր կգա:

Ու ընդհանրապես, աշխատեք յուրաքանչյուր ազատ վայրկյանն ընտանիքի հետ անցկացնել, ավելի մեծ հարստություն դուք հաստատ չեք գտնի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ