11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանում “արաբական գարնա՞ն” են պատրաստվում

Գնահատելով Ադրբեջանի 2 շրջաններում, ինչպես նաեւ մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիաները` դիտորդների կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ դա “արաբական գարնան” կրկնությունն է, ոմանք էլ` որ դա ընդամենը տեղի վիճաբանություններ են: Դրդապատճառների վերաբերյալ տարբեր կարծիքեր են հնչում` քաղաքականից մինչեւ կենցաղային: Բողոքի ակցիաների բնույթն ամեն դեպքում նման է` անկարգություններ, բախումներ ոստիկանության հետ, ձերբակալություններ: Աշխարհագրությունը` Գուբա` 2012-ի մարտ, Իսմայիլի եւ Բաքու` 2013-ի հունվար, գրում է “Ամերիկայի ձայնը”:

Ձերբակալությունների մասին տվյալները տարբեր աղբյուրներում տարբեր են: Ըստ  պաշտոնական տվյալների` Իսմայիլիում ձերբակալվածների թիվը 32 է, իսկ “Кавказский узел”-ը հաղորդում է 150 ձերբակալավածների մասին, Բաքվում` 40` ըստ պաշտոնական տվյալների, դիտորդների խոսքով` ավելի քան 60: Իսմայիլիում ազատ արձակվածները դժգոհել էին դաժան վերաբերմունքից: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, սակայն, հերքում է ձերբակալվածների նկատմամբ բռնություն գործադրելու փաստը: 

Եվրոպական “Organized Crime and Corruption Reporting” նախագիծը, որն ուսումասիրում է Եվրոպայի եւ Ասիայի երկրներում հանցագործությունների եւ կոռուպցիայի դեպքերը, 2012-ի վերջին օրը Ադրբեջանի նախագահին հռչակել էր “տարվա մարդ”. Իլհամ Ալիեւն առաջին տեղն էր զբաղեցրել Եվրասիայի “առաջատար” կաշառակերների ցանկում: Իր ընտրությունը կազամակերպությունը բացատրել է նրանով, որ “Ալիեւի ընտանքին իր գաղտնի բաժինն ունի Ադրբեջանում գործող բոլոր խոշոր բիզնեսներից, ինչպես նաեւ` գաղտնի անշարժ գույք արտասահմանում. Ալիեւը ճնշում է խոսքի ազատությունը եւ ավելի շատ բռնապետի է նման”: 

Բախումները եւ անկարգություններն Ադրբեջանում տեղի են ունենում նախագահական ընտրությունների ֆոնի վրա, որոնք կկայանան 2013-ի հոկտեմբերի 16-ին: “Նոր Ադրբեջան” կառավարող կուսակցությունից նախագահի թեկնածու կառաջադրվի Իլհամ Ալիեւը: Ըստ հարցումների` Ալիեւի թեկնածությանն աջակցում է երկրի բնակչության 91 տոկոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ