16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայ Ձմեռ պապին այլ բան է պետք. Նարինե Կռոյան

Ժամանակակից հայ գրականության նշանակալի դեմքերից մեկի՝ Նարինե Կռոյանի հետ Henaran.am-ը զրուցել է Ամանորի, Ձմեռ պապ լինելու, գտածի ու կորցրածի մասին:
Դրսում ձմեռ է բայց շատ լուսավոր է…
-Հավանաբար Ամանորի լույսերն են վառվում: Երևի օդի մեջ նորի, լավի սպասումի թաքուն լույս կա, որը, գուցե, միայն ես չեմ տեսնում:
Երնեկ թե այս Նոր Տարին…
 -Խաղաղություն բերի երկրիս: Սահմանները խաղաղ լինեն, ու ոչ մի զինվոր այլևս չզոհվի, տուն դառնա, մորը գրկի:
«Արարման դողը»՝ կին գրողի կյանքում:
 -Գիր արարելու կարողությունն անսեռ է, երեխա չի ծնում, որքան էլ որ նմանատիպ համեմատություններ անեն, որոնց հետ ես համաձայն չեմ: Արարումը տառապանք է, պարզապես ստեղծածդ էլ պիտի համարժեք լինի տառապանքիդ:
Եթե ես լինեի Ձմեռ պապ….
 -Չեմ լինի, որովհետև այսքան խեղճին ու աղքատին տալու նվեր պարզապես չեմ գտնի: Այ եթե Ռոբին Հուդի նման մեկը Ձմեռ պապ դառնար, նա իր անելիքը կիմանար: Թերևս, դուք էլ հասկացաք, թե ինչ է պետք երկրիս Ձմեռ պապին:
Այս տարի ես գտա ու կորցրի
 -Հույսեր, մարդիկ, ապրելու, լինելու ևս մի տարի
Դեռ երգ ունեմ երգելու …
– Չգիտեմ` ունե՞մ՝ Աստված գիտե: Կունենամ, կգրեմ, մնացյալը՝ ժամավաճառություն է: Չնայած` գրելն էլ, չգրելն էլ ունայնություն է:
Թող գալիք տարին լինի…
 -Հաղթանակների, հանդուրժողականության, վերելքների ու արդարության տարի:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ