23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շարունակելու ենք ջանքեր գործադրել` ԼՂ հարցի կարգավորման համար․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը, ինչպես նախկինում, շարունակելու է ինքնուրույն ջանքեր գործադրել, որպեսզի օգնի ղարաբաղյան  հակամարտության կողմերին փոխզիջման գնալ։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախօրեին իր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական երկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա խոսել է նաեւ դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից ու ասել, որ թեեւ կարգավորման գործընթացում նվաճում չի արձանագրվել, սակայն նախագահները հնարավորություն են ունեցել անմիջական զրուցել,  հստակեցնել վիճելի հարցերի շուրջ իրենց դիրքորոշումը:

«Ռուսական կողմը դրական է մոտենում բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակմանը, որն ուղղված է հակամարտությունը բացառապես խաղաղ, դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն։ Մենք էլ շարունակելու ենք ջանքեր գործադրել` ԼՂ հարցի կարգավորման համար», – նշել է Զախարովան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ