09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵՏՀ բարձրագույն խորհրդի հիմնական մեսիջները

Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում՝ նախագահների մակարդակով,  կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը, որոնց աշխատանքներում ներգրավված էր նաև Հայաստանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Որոշում կայացվեց, որ կվերանայի ԵՏՄ մաքսային ծառայության նոր կանոնադրությունը, որն իր մեջ ներառում է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայության համակարգում էլեկտրոնային համակարգի կիրառումը: Արդի են եղել նաև Ուկրաինայի հետ Ազատ առևտրի գոտու չեղարկման վերաբերյալ քննարկումները:

Ղազախստանի նախագահի Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  շեշտել է, որ եթե չլիներ ԵՏՄ-ն, առկա տնտեսական հարվածներն ավելի ուժգին կլինեին:

Նիստի ընթացքում ԵՏՀ նախագահ Վիկտոր Խրիստիենկոն հայտնել է, որ 2016թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության նախագահությունը անցնում է Ղազախստանին, իսկ 2016թ. փետրվարի 1-ից փոփոխություններ կլինեն նաև հանձնաժողովի անդամների կազմում:

Հիշեցման կարգով նշենք, որ 2016-ի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խրիստիենկոն նաև հույս է հայտնել, որ ԵՏՄ-Չինաստանի համագործակցության վերաբերյալ ճանապարհային քարտեզը կհաստատվի 2016թ. 3-րդ եռամսյակում:

Գագաթաժողովի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է ԵՏՄ Գերագույն խորհրդի նիստին քննարկել Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության ստեղծման պարագայում միության հետագա զարգացման հարցը: Նազարբաևը նաև հայտնել է, որ ԵՏՄ-ում նախահագության ընթացքում Ղազախստանը կանի հնարավորինս՝ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ Ազատ առևտրի գոտու ստեղծելու համար:

Իսկ Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ Բակիտջան Սագինտաևի ռուսական ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում նշել է, որ ԵՏՄ անդամ-պետությունների միջև արտաքին առևտուրը կազմել է $1 տրլն.: Նա հայտնել է, որ դեռ Մաքսային միության գործարկմանը զուգահեռ Ղազախստանի՝ գործընկերների հետ առևտրաշրջանառության ծավալները ավելացան 1.6 անգամ՝ 2009թ. $13 մլրդ-ից հասնելով $21 մլրդ-ի 2014թ.-ին: Սագինտաևի խոսքերով՝ նպաստող հանգամանք  է  արտահանվող ապրանքների մաքսատուրքերի կրճատումը:

Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանը 2015թ.-ի նոյեմբերին ԵՏՄ երկրների շրջանում գրանցել է ամենացածր գնաճը։ ԵՏՀ-ի տվյալներով` սպառողական գները 2015 թ.–ի նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ավելացել են 1,2 տոկոսով, ինչն ամենացածր ցուցանիշն է ԵՏՄ երկրների շրջանում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ նախագահների մակարդակով հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2016թ.-ին՝ Օմսկում:

Նարինե Մեհրաբյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ