28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սարսափ, դրամա, պոռնոգրաֆիա… հայերի նախապատվությունը

Հայ երիտասարդները հիմնականում նախընտրում են դիտել սարսափ ֆիլմեր, իսկ մեծահասակները գլխավորապես դրամաներ են նայում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը: Նրա խոսքով`  գրեթե բոլոր հայերն էլ սիրում են դիտել դրամաներ: Միաժամանակ հայ հասարակության սիրված ժանրերից է կատակերգությունը: Մյուս ժանրերն, ինչպես օրինակ` ֆանտաստիկան, գիտաֆանտաստիկան, ունեն հատուկ հետաքրքրասերների թիմեր: Ռեժիսորի պնդմամբ` չկա մի այնպիսի ժանր, որ հայերը չեն նայում: ”Պոռնոգրաֆիա էլ են նայում, ու երևի ավելի շատ”,-ասաց նա:

Հարցին, թե որ երկրների արտադրության ֆիլմերն են մեր հայրենակիցները նախընտրում, ռեժիսորը պատասխանեց. ”Ամերիկյան ֆիլմերը, որովհետև իրենք և PR-ով են ճիշտ զբաղված, և ամենաշատ գումարներն են ծախսում նկարահանման վրա, իրենք գրավել են շուկան”:

Սակայն ինքը` ռեժիսորը, նախընտրում է եվրոպական ֆիլմերը: ”Բայց որ ասես ամերիկյան ֆիլմերը լավն են, ոչ, ես նայում եմ օրինակ` բելգիական, գերմանական, Լյուքսեմբուրգում նկարված ֆիլմերը հրաշք ֆիլմեր են”,-ընդգծեց նա:

Բայց քանի որ այս երկրները իրենց ֆիլմերի PR-ով լավ չեն զբաղվում, ֆիլմերն էլ մեզ նման փոքր երկրներին չեն հասնում: ”Բայց փառք Աստծո, այսօր հնարավորություն կա, կարելի է համացանցով փնտրել, գտնել ու դիտել”,-եզրափակեց Զաքարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ