05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուսները թքած ունեն փոփոխված Սահմանադրության վրա

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով Պերմյակովի դատավարությանը, գրել է.

«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինվորի «դռնբաց դատավարությունն» անցնում է ռուսական ռազմաբազայի տարածքում: «Դռնբաց ռազմաբազա» հնչում է ծիծաղելի, սակայն հայ փաստաբանների մուտքը կաշկանդող, հայ դատավորին արհամարհող, սգող ազգականներին ահաբեկող ու ՀՀ «փոփոխված» սահմանադրության վրա թքող ռուս զինվորական իշխանությունն իրական ողբերգություն է:

Զարմանալու բան չկա` Ռուսաստանի գլխավոր դատախազ Չայկան ինքն է կապված, ինչպես ապացուցում է ռուս ընդդիմադիր Նավանլին, զանգվածային սպանությունների ու բռնաբարությունների համար բանտարկված Կրասնոդարի շրջանի գանգստերների հետ: Հայաստանի ռսահպատակացումն արյամբ է կնքվում»:
Լուսանկարը՝ Aravot.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ