26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարձով ենք ապրում մեր երկրում … /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայ ժողովրդի կողմից հայրենաճանաչ չլինելու հարցին, որը բացմաթիվ այլ խնդիրներ մայրն է:

“Մեր կեցվածքը հեռու է տան տիրոջ կեցվածքից: Մենք կարծես վարձով ենք ապրում մեր հայրենիքում”,- ասել է նա՝ քննադատության ենթարկելով մեր կրթական համակարգը, որը բավարար հայրենաճանաչություն չի փոխանցում:

Կարապետյանը հայտնել է նաև, որ դեմ է սփյուռքում գործող կիրակնօրյա դպրոցներին: “Երեխան, որը տեսնում է, որ բոլորը խաղ են անում, իսկ ինքը, քանի որ հայ է, կիրակի օրն էլ դպրոց պիտի գնա, ազգային խնդիրներից շատ հեռու այդ տարիքում մտածում է, թե ինչ անբախտ է ինքը: “Երանի հայ չլինեի, ես էլ խաղ կանեի”,- մտածում է նա: Կիրակնօրյա դպրոցը ավեր է գործում երեխաների հոգիներում և հայատյացություն սերմանում: Այս խնդիրներին պետք է հոգեբանորեն մոտենալ: Կիրակնօրյա դպրոցը ունքը դզելու տեղը աչքն էլ է հանում”,- ասել է Սամվել Կարապետյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ